Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:Ժամը 16:20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ 14-ամյա Վաչե Ա.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Վայքի Սիամանթոյի փողոցում, իր պապիկի տանը, ավտոմեքենա լվանալու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել և մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: