Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն. Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ՊԵՏՔ Է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան ՀԻՆԳ ՕՐ առաջ: Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես եկել քննչականը: Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ: Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է: Առաջիկա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-գրել է նա: