Հետևեք մեզ։

Երևանում բախվել է հինգ մեքենա. կան տուժածներ

11:46, 18 հունվար 2026
Երևանում բախվել է հինգ մեքենա. կան տուժածներ

Հունվարի 17-ին` ժամը 22։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Kia, Toyota, BMW, Ford և GAZel մակնիշների ավտոմեքենաները։

Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Ford մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել  են Kia և Ford մակնիշի ավտոմեքենաները և փակել Kia  մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները