Հետևեք մեզ։

60 000-100 000 եվրո. 1983-ին Մայքլ Ջեքսոնի` բեմից նետած գլխարկը կհանվի աճուրդի

00:45, 22 հունիս 2023
60 000-100 000 եվրո. 1983-ին Մայքլ Ջեքսոնի` բեմից նետած գլխարկը կհանվի աճուրդի

Համերգի ժամանակ ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի (1958-2009 թթ.) կրած գլխարկը Փարիզում աճուրդի կհանվի սեպտեմբերի 26-ին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

 

Այս գլխարկը փոփ արքան կրել է 1983 թվականի մարտի 25-ին` Motown-ի 25-ամյակի համերգին։ Նա այն բեմից նետել է իր Billie Jean հիթից մեկնարկից առաջ, որի ժամանակ կատարել է իր հայտնի պարային քայլը՝ «moonwalk»։

 

Լոտի նախնական արժեքը գնահատվում է 60.000 եվրոյից մինչև 100.000 եվրո: