Հունիսի 21-ին՝ ժամը 22:55-ից մինչև հունիսի 22-ը` 00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ` հայկական կողմում տուժածներ չկան: