«Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ մեր նահատակների հիշատակի օրը հունվարի 27-ը սահմանելու հետ պարզ պատճառով։ Օրն անմիջապես նախորդում է Հայոց բանակի կազմավորման օրվան, իսկ վերջին տարիներին այդ օրը պետական միջոցառումների բացակայության պայմաններում նման մոտեցումը կարծես միտում ունի ստվերելու Բանակի օրը։ Հայտնում է խմբակցությունը։
Նախագծի քննարկման արդյունքում մենք առաջարկել ենք տարբեր խորհրդանշական օրեր սահմանել մեր նահատակների հիշատակի հարգման համար, սակայն իշխանությունը, ինչպես միշտ, ականջալուր չի եղել որևէ առաջարկի և բացառապես քննարկել է հունվարի 27-ի տարբերակը, որին էլ մենք դեմ ենք արտահայտվել։