Հետևեք մեզ։

Մենք հայկական կողմից Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում թույլատրելու հարցում ենք ստացել. Ալիև

21:52, 20 հունվար 2026
Մենք հայկական կողմից Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում թույլատրելու հարցում ենք ստացել. Ալիև

«Մենք հայկական կողմից Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում թույլատրելու հարցում ենք ստացել»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Դավոսում «Եվրասիայի տնտեսական նույնականության սահմանումը» թեմայով վահանակային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Այսպիսով, մենք ունենք փաստացի և միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է, փոխադրումներն անցնում են Վրաստանով, սակայն մի օր այդ երթուղին ևս կանցնի Հայաստանով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ»,- ասել է Ալիևը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները