Հումանիտար իրադարձությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է սրվելԱյս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց՝ ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնարին դարձնելու համար:
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման։ Դատարանի որոշումը չի կատարվում. Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ։ Ավելին, արգելվել է նույնիսկ ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը։Դադարեցված են սննդի և այլ ապրանքների մատակարարումը: Դեղորայքի դեֆիցիտ կա, նույնիսկ ծանր հիվանդներին չեն կարողանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխել»,- ասաց նա։
Նա ներկայացրեց, թե ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը. «Պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակեևտ միջազգային երկխոսության մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերը»: