Հետևեք մեզ։

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

11:26, 22 հունիս 2023
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա ասաց, թե  հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։

 

Նա հայտնեց, որ Հայաստանը Ադրբեջանին նաև առաջարկել է անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա:

 

«Հայաստանը պատրաստ է օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական ուղիների ապաշրջափակմանը»,- նշեց Փաշինյանը: