Հետևեք մեզ։

Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է․ Փաշինյան

17:35, 21 հունվար 2026
Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է․ Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, Ազգային ժողում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, որտեղ նշվել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական։

«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում»,- նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է անվտանգության հնարավոր ռիսկերին ու սպառնալիքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի պետական համակարգն անընդհատ դա վերլուծում է ու բոլոր ծառայություններն անում են իրենց աշխատանքը։

«Հայաստանը երբեք ու ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել ու չի կորցնելու, բայց այսօր՝ 2026 թվականին հունվարի 21-ի  դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»,- վստահեցրեց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները