Ես ահազանգեր է ստանում, որ ՀՀ պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։ Մեր փոխվարչապետներին, նախարարներին, գործընկերներին ես կխնդրեմ, որ բացառեք որևէ կանխիկ վճարման ընդունումը, ընդ որում` տերմինալներով վճարումը մենք պայմանական անկանխիկ էինք համարում, սակայն դա նույնպիսի կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում կանխիկ թղթադրամին ֆիզիկապես կպնում է:
Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ խնդրի լուծման համար երեք ամիս է ժամանակ տալիս․«Եթե որևէ պետական գերատեսչությունից լսեցի, որ այնտեղ քաղաքացին թղթադրամի կպնում է ֆիզիկապես, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ»: