Հետևեք մեզ։

Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ վերջապես տեղափոխեցին հիվանդանոց․ փաստաբան

14:04, 22 հունվար 2026
Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ վերջապես տեղափոխեցին հիվանդանոց․ փաստաբան

Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ վերջապես տեղափոխեցին հիվանդանոց, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հացադուլի 14-րդ օրն էր, արտաքինից շատ ավելի վատ էր, հյուծված։ Նա ասաց որ բժշկի հետ խոսել է, որի  ժամանակ բժիշկն ասել է իր հիվանդության և հացադուլի ազդեցության բոլոր հետևանքները և ցուցել է անհապաղ հոսպիտալացնել։ Այս ամենը հաշվի առնելով՝ նա դադարեցրել է հացադուլը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ Antifake.am-ի խմբագիր, Նարեկ Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյան տեղեկացրել էր, որ Սամսոնյանը  տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները