Այսօրվա դրությամբ Վերին Լարսի 11 անցուղիները դարձել են 39, որը շատ մեծ ու կարևոր փոփոխություն է։ Այս մասին Կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«2020-2021-ին օրվա ռեկորդը եղել է 300 բեռնատար, այսօր 1005 է, երեկ կամ մյուս օրը 1400 մեքենա է անցել 2 ուղղություններով, երեկ էլ 409 մեքենայի համար ազատ անցուղի կար»,- ասաց նա։
Նա նշեց, որ Վրաստանում մինչև 2024-ի ավարտը անցուղիները 9-ից կդառնան 15-ը: