Հետևեք մեզ։

Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում

15:17, 22 հունվար 2026
Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում։ 

Օրինագծի նպատակն է հստակեցնել որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ենթակա լինելու պահանջը: Նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, որպես ավտոտրանսպորտային միջոց, սահմանել նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները:

Արդյունքում՝ կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները