Հետևեք մեզ։

Խաղային հաշիվներին գումար կմուտքագրվի միայն խաղացողին պատկանող բանկային քարտից․ նախագիծ

12:43, 22 հունիս 2023
Խաղային հաշիվներին գումար կմուտքագրվի միայն խաղացողին պատկանող բանկային քարտից․ նախագիծ
Կառավարությունը հավանության արժանացրեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունների մասին որոշման նախագիծը:
 
Նախագծերով առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվներին գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանել, որ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով։ Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով:
Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: