Հետևեք մեզ։

Խոտ գյուղի ճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և Toyota-ն․ կան տուժածներ

20:00, 22 հունվար 2026
Խոտ գյուղի ճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և Toyota-ն․ կան տուժածներ

Հունվարի 22-ին՝ ժամը 11։02-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկից Խոտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Խոտ գյուղի ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները