Հետևեք մեզ։

Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային. Ռոման Երիցյան

21:13, 22 հունվար 2026
Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային. Ռոման Երիցյան

Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային. այս մասին ահազանգել է փաստաբան Ռոման Երիցյանը։

 

«Երեխան տնից դուրս է եկել պարապմունքի գնալու համար, շքամուտքի մոտ նրան մոտեցել է մի մեքենա, որի վարորդը փորձել է համոզելով նրան նստեցնել մեքենա, ասել էէ մայրը տեղյակ է, կգնան քաղցրավենիք կգնեն։ Երեխան հասկացել է, որ մի բան այն չէ, ու դիմել է փախուստի, վարորդն էլ իր հետեւից։ Երեխան զանգել է հորը, նա էլ հաղորդում է տվել, սակայն մինչեւ հիմա ոստիկանությունը ոչինչ չի անում։ Հանցանքը կատարվել է Երեւանի բանուկ հատվածում, երեխան էլ մանկահասակ է, մինչեւ 12 տարեկան ու ոստիկանները մինչեւ հիմա ոչինչ չեն արել»,– ասել է փաստաբանը։

 

Տեսանյութն` այստեղ

Վերլուծական

Ամենաընթերցվածները