Հետևեք մեզ։

Արփինե Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին

22:35, 22 հունվար 2026
Արփինե Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

 

Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով նաև Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց։

 

Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը, որի շրջանակում ռազմավարական համագործակցության օրակարգն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններ։

 

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին կընդլայնվեն ու կզարգանան՝ նպաստելով գործընկերության ամրապնդմանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիբրիդային մարտահրավերների համատեքստում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով   կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ գործողությունների հնարավորություններին։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման, ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով փորձի փոխանակման վերաբերյալ:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները