Հետևեք մեզ։

ԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. Կոշտա

11:31, 23 հունվար 2026
ԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. Կոշտա

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կասկած են հայտնել ՄԱԿ-ի կանոնադրության հետ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդի համատեղելիության հարցում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Գրենլանդիայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք ՄԱԿ-ի սկզբունքներին և կանոնադրությանը Խաղաղության խորհրդի  համապատասխանության հարցում», - ընդգծել է Կոշտան։

Նա միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակելու աշխատանքն ԱՄՆ-ի հետ Գազայում խաղաղության հաստատման համար՝ առանց այդ կառույցին մասնակցության:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները