Մենք գնում ենք առաջ, առաջնագծում կատաղի մարտերը շարունակվում են, մենք ոչնչացնում ենք թշնամուն հարավում:
Այս մասին իր ամենօրյա ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
«Մենք ոչնչացնում ենք թշնամուն Դոնեցկի շրջանում: Կուպյանսկի ուղղությամբ, անկախ նրանից, թե ինչ են ծրագրում ռուս ահաբեկիչները, մենք կհաղթենք թշնամուն»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ ուկրաինացիները հաստատակամորեն պաշտպանում են իրենց դիրքերը արևելյան ուղղությամբ։