Հետևեք մեզ։

Փաշինյանի՝ Թրամփի հետ լուսանկարվելը քողարկում է երկկողմ հանդիպում չունենալը․ Թրամփը երկկողմ հանդիպում ունեցավ միայն Ալիևի և Զելենսկու հետ․ ամերիկագետ

14:29, 23 հունվար 2026
Փաշինյանի՝ Թրամփի հետ լուսանկարվելը քողարկում է երկկողմ հանդիպում չունենալը․ Թրամփը երկկողմ հանդիպում ունեցավ միայն Ալիևի և Զելենսկու հետ․ ամերիկագետ
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գրում է․
 
 
 
«Իհարկե, Թրամփի հետ նստելն ու լուսանկարվելը (ըստ արարողակարգի՝ այբբենական կարգով, ընդունող կողմը՝ մեջտեղում) կարևոր է ներքին PR-ի համար, քանի որ քողարկում է Դավոսում Թրամփի հետ երկկողմ հանդիպում չունենալու փաստը:
 
Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ։ Սովորաբար ԱՄՆ-ն պարիտետը փորձում է միշտ պահել:
Ընդ որում, Թրամփն ու Ալիևը քննարկում էին «TRIPP» նախաձեռնությունը: Ի դեպ Թրամփը Դավոսում ունեցել է միայն երկու երկկողմ հանդիպում՝ Ալիևի և Զելենսկու հետ (չհաշված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին)»
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները