Հետևեք մեզ։

Մակրոնի մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին ընդունելի չէ. ՌԴ ԱԳՆ

13:54, 22 հունիս 2023
Մակրոնի մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին ընդունելի չէ. ՌԴ ԱԳՆ

BRICS-ի գագաթնաժողովին մասնակիցներին հրավիրելու որոշումը հյուրընկալողինն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

 

Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հարավային Աֆրիկայումմիջոցառմանը մասնակցելու ցանկությունը և միևնույն ժամանակ նշել, որ BRICS-իգագաթնաժողովում անտեղի է Մոսկվայի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարողպետությունների ղեկավարների ներկայությունը։

 

«Հասկանալի է, որ այն պետության ղեկավարը, որը վարում է մեզ համար թշնամական ևանընդունելի քաղաքականություն, խիստ և համոզված պնդում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ էմեկուսացնել, այդպիսի առաջնորդը որպես հյուր BRICS-ին ընդունելի չէ»,- ասել է Ռյաբկովը:

 

Նրա խոսքով, Ռուսաստանը այս դիրքորոշումը փոխանցել է Հարավային Աֆրիկային։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ