Հետևեք մեզ։

Ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի հարցով երկրորդ օրվա բանակցություններից առաջ լքել է Աբու Դաբիի հյուրանոցը

14:36, 24 հունվար 2026
Ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի հարցով երկրորդ օրվա բանակցություններից առաջ լքել է Աբու Դաբիի հյուրանոցը

Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը հեռացել է Աբու Դաբիի հյուրանոցից, որում հանգրվանել էր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ չմանրամասնելով ռուսական կողմի հեռանալու պատճառները։

Անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստին Ռուսաստանի պատվիրակությունը ներկայացել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովի ղեկավարությամբ։

Աբու Դաբիում հունվարի 23-ին՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել էր անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը, որն անցկացվել էր փակ ռեժիմում։ Ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներից մեկը NBC News-ի թղթակցի հետ զրույցում արդյունավետ էր որակել այս հանդիպումը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները