Հետևեք մեզ։

Հունվարի 25-ին բացվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը

14:04, 25 հունվար 2026
Հունվարի 25-ին բացվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Առաջին պետթատրոն) բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին Երևանում՝ հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (ռեժ. Լևոն Քալանթար) բեմադրությամբ՝ որպես Առաջին պետական թատրոն։

 

Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլիչյով» ներկայացումը Սունդուկյանի բեմին, 1946-1949
Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումների» թատրոնից, հետագայում խումբը համալրվում է նոր դերասաններով։

 

Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը։ 1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով։ Թատրոնի հաջողությունները, հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվի Երևանում։

 

1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը։

 

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի քանդակային համակազմի ստեղծմանը քանդակագործ Արա Հարությունյանը ձեռնամուխ է եղել քանդակում շարժման և ժամանակի զգացողության պլաստիկ իմաստավորման բարդագույն խնդիրների ներդրմամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները