Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2009 թվականին ծնված Աննա Զաքարյանը։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նա հունվարի 25-ին՝ ժամը 18․00-ի սահմաններում, դուրս է եկել Քանաքեռ փողոցի իր բնակարանից և չի վերադարձել։