Հետևեք մեզ։

«Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում

17:36, 26 հունվար 2026
«Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում

 «Իզի Փեյ» ընկերությունը տեղեկացնում է, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու հետևանքով՝ 2026 թվականի փետրվարի 1-ից «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները այլևս չեն ընդունվի «Իզի Փեյ» ընկերության վճարամիջոցներով։ 

 

Մասնավորապես՝ վճարումները չեն իրականացվի «Իզի Փեյ» ընկերության ինքնասպասարկման տերմինալներով, easywallet օնլայն դրամապանակով և մասնաճյուղերում վճարումների տարբերակով։ 

 

Ստեղծված իրավիճակը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված համագործակցության նոր և ոչ հիմնավոր սակագնային պայմաններով և չի հանդիսանում «Իզի Փեյ» ընկերության նախաձեռնությունը կամ որոշումը։ Նշված պայմանները տվյալ պահին չեն ապահովում ծառայությունների շարունակական և արդյունավետ մատուցման տնտեսական/բիզնես հնարավորությունը վճարային համակարգի կողմից։ 

 

«Իզի Փեյ» վճարահաշվարկային կազմակերպությունը կարևորում է իր օգտատերերին կայուն, անվտանգ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործում է այդ պատասխանատվության շրջանակում։ 

 

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին առաջարկվում է օգտվել վճարումների իրականացման այլ հասանելի եղանակներից։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները