Հետևեք մեզ։

Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին․ Սերժ Սարգսյան

10:11, 28 հունվար 2026
Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության գործում անձնվիրություն և խիզախության ցուցաբերած հերոսների անմահ հիշատակին: Հայտնում է ՀՀԿ-ն։
 
 
«Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին:
Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»,-նշված է Սարգսյանի ուղերձում:
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները