«Մեր տարածաշրջանում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորում ենք գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների հետ պայքարելու համար, նկատի ունեմ՝ Թուրքիան, իսկ Ադրբեջանի դեմ ի վիճակի ենք եղել ինքնուրույն պայքարել»,–Եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը` անդրադառնալով վարչապետի այսօրվա ուղերձին։
Նա Պրահայում կնքված համաձայնությունը մեր խայտառակությունը համարեց` նշելով, որ ՀՀ ղեկավարը տարիներով ձեռքբերված բանակցային ներուժն ու Արցախի համար մղվող պայքարը զրոյացրել է։
«Երբ խնդիրներ կան դաշնակցային, գործընկերային հարաբերություններում, դրանից ոչ թե պետք է խռովել, որովհետև երեխայական մակարդակի չպետք է լինեն միջպետական հարաբերությունները։ Պետք է ընտրել հմուտ արտաքին քաղաքականության մարտավարություն և լուծել հիմնական խնդիրները, ուստի այս իրավիճակի հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է»,–ասաց Օհանյանը։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը. Սեյրան Օհանյան
12:07, 28 հունվար 2026