Հետևեք մեզ։

Չփախցնե´նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ․ Անահիտ Ավանեսյան

14:38, 28 հունվար 2026
Չփախցնե´նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ․ Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է․«Սիրելի´ հայրենակիցներ
 
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ:
Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. ուղերձներից, շնորհավորանքներից ու կենացներից անդին` երեք բան ունենք անելու, որ Հայոց բանակի այսօրվա կայացման ընթացքն անշեղ լինի.
 
Պարտաճանաչ վճարե´նք մեր հարկերը
Ազնիվ ու անկաշառ անենք մեր աշխատանքը
 
 
Չփախցնե´նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ
Սիրելի՜ զինվորականներ ու ժամկետային զինծառայողներ, շնորհավորում եմ Ձեզ. թող խաղաղ երկնքի տակ Ձեր ծառայությունը միշտ պատիվ բերի մեր երկրին:
Փառք զինված ուժերին,
Փառք նահատակներին,
Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը» ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները