Հետևեք մեզ։

Բամբասանք է, Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

16:54, 28 հունվար 2026
Բամբասանք է, Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Բամբասանք է, Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա». ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսպես պատասխանեց ԵԽԽՎ նստաշրջանում Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու քայլերին՝ ուղղված ՀՀ հոգևորականությանը։

Միրզոյանը նաև հայտարարել է, որ որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել։

«Սա բացահայտ ձևով են արել, նաև սպանության կոչեր են արել։ Տխուր իրականություն ունենք Հայաստանում. ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են»,-ասել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները