Բելառուսի զինված ուժերի Մի-24 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, անձնակազմի անդամները վիրավորվել են. Այս մասին հայտնում են երկրի Պաշտպանության նախարարությունից։
Տեղում ավերածություններ և զոհեր չկան։
Միջադեպի պատճառները կքննի հատուկ հանձնաժողովը։
Պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե երբ է արտադրվել այս ուղղաթիռը, սակայն, որպես կանոն, դրանք խորհրդային ժամանակների ուղղաթիռներ են։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ