Հետևեք մեզ։

Արցախի մասով այսօր իրատեսականը վերադարձի իրավունքն է․ Ռոբերտ Քոչարյան

12:06, 29 հունվար 2026
Արցախի մասով այսօր իրատեսականը վերադարձի իրավունքն է․ Ռոբերտ Քոչարյան

Արցախի մասով այսօր իրատեսականը վերադարձի իրավունքն է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ այսօր իրական է տեսնում միայն այդ մասով. «Բայց աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ է լինելու և ԱՄՆ էսկալացիայի պայմաններով աշխարհը գոտիների բաժանելն ուր է մեզ բերելու։ Այսօր մենք կարող ենք ինչ-որ սցենարներ մշակել, դրանց մասին մտածել։ Դրա համար այսօր միայն խոսում ենք վերադարձի իրավունքի մասին, որն իր հետևից բերելու է նաև գույքային որոշակի իրավունքներ։ Սրանից ավելի չեմ տեսնում»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները