Հետևեք մեզ։

Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին. Փաշինյան

13:49, 29 հունվար 2026
Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին. Փաշինյան

Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

«Ինչում կարող է այստեղ Հայաստանի ու Ադրբեջանի շահագրգռությունը լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերն օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալու, Ադրբեջանն էլ շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե, իրենք շահագրգռված են Նախիջևանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու հարցում»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի էներգետիկ համակարգը միացած է Իրանին ու Վրաստանին ու ճիշտ կլինի, որ միանա նաև Թուրքիային ու Ադրբեջանին։

«Դա մեծացնելու է արտահանման մեր հնարավորությունները, մեծացնելու է նաև տարածաշրջանի հնարավորությունները, որ միասնական արտահանում իրականացնենք»,- ընդգծեց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները