Հետևեք մեզ։

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա, ԳՇ պետը հանդիպել է նաև Եվրոպայում ՑԶ հրետանու պետ, հայազգի գեներալ-մայորի հետ

17:30, 22 հունիս 2023
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա, ԳՇ պետը հանդիպել է նաև Եվրոպայում ՑԶ հրետանու պետ, հայազգի գեներալ-մայորի հետ

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։

Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մի շարք այլ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։

ԳՇ պետը նույն ձևաչափով հանդիպել է նաև Եվրոպայում ՑԶ հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ։