Հետևեք մեզ։

«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին․ Տիգրան Աբրահամյան

16:28, 30 հունվար 2026
«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին․ Տիգրան Աբրահամյան
«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։ Հայտնում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
 
«Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ իր նկատմամբ ապօրինությունները, թեև անարդար է համարում՝ բոլոր առումներով օրենքից դուրս, սակայն արդեն սովոր է ռեժիմի նմանօրինակ վերաբերմունքին։
Վերջինիս համոզմամբ՝ վերջնարդյունքը հաղթանակն է, որի հիմքում հանրության հնարավոր բոլոր շերտերի ակտիվ և գործուն մասնակցությունը պետք է դառնա։
 
Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են, ու թեև վերջինս կանխատեսելի է դիտարկում իր նկատմամբ քաղաքական հետապնդումները, սակայն ես՝ ինքս, այս ամենի հետ ոչ մի կերպ չեմ համակերպվում։
Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները