Հետևեք մեզ։

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում զորավարժություններ անցկացնելու մասին

14:28, 31 հունվար 2026
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում զորավարժություններ անցկացնելու մասին

Իրանը փետրվարի 1-ին և 2-ին մարտական հրաձգությամբ ուղեկցվող երկօրյա զորավարժություններ է անցկացնելու Հորմուզի նեղուցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Լրատվամիջոցը նշում է, որ պաշտոնական Թեհրանը չի հայտնել, թե ինչ ուժեր և միջոցներ է ներգրավելու զորավարժություններում, որոնք ընդգրկելու են Հորմուզի նեղուցի շրջանը և դրան հարակից Պարսից և Օմանի ծոցերի գոտիները։ 

Մերձավոր Արևելքում ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) իրանական կողմին նախազգուշացրել է, որ չի հանդուրժելու այնպիսի վտանգավոր մանևրներ, ինչպիսիք են ամերիկյան ռազմանավերի վրայով թռիչքները կամ դրանց իրանական մոտորանավակների մոտենալը՝ բախման սպառնալիքով։

«CENTCOM-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կոչ է անում հայտարարված ռազմածովային զորավարժություններն անցկացնել անվտանգ, պրոֆեսիոնալ ձևով՝ խուսափելով միջազգային ծովային տիրույթում ազատ նավարկության համար անտեղի ռիսկեր առաջացնելուց։ ԱՄՆ ուժերի, տարածաշրջանային գործընկերների կամ առևտրային նավերի մոտ ցանկացած վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ մեծացնում է բախման, իրավիճակի սրման և ապակայունացման ռիսկը»,- նշված է ամերիկյան հրամանատարության հայտարարությունում։ 

Նշվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը կապահովի Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան անձնակազմի, նավերի և ինքնաթիռների անվտանգությունը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները