Հետևեք մեզ։

Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է

17:18, 31 հունվար 2026
Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է:

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հունվարի 31-ին հաղորդում էր ստացվել 2009 թվականին ծնված Լաուրա Խնկիկյանի անհետ կորելու մասին։

 
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները