Հետևեք մեզ։

Ինչ իրավիճակ է Հանրապետության ճանապարհներին

12:54, 01 փետրվար 2026
Ինչ իրավիճակ է Հանրապետության ճանապարհներին

հիմնականում անցանելի են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Գյումրիի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

 

Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու  և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի (մառախուղ), Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։

 

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները