Հետևեք մեզ։

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

15:02, 01 փետրվար 2026
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևան քաղաքում փետրվարի 1-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 2-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

 

 

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ:

 

Փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

 

Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները