Հետևեք մեզ։

Հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավի» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

10:18, 02 փետրվար 2026
Հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավի» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ: 
 
 
Այցերի շրջանակներում ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ։
 
 
Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
Ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻՊ աշատակազմի այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները