Հետևեք մեզ։

ՀՀ վարչական դատարանի նախագահը հրաժարվում է Արցախի Հանրապետությանը ներգրավել որպես երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն. փաստաբան

12:41, 02 փետրվար 2026
ՀՀ վարչական դատարանի նախագահը հրաժարվում է Արցախի Հանրապետությանը ներգրավել որպես երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն. փաստաբան

Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն։ Գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Սա այն դեպքում, երբ թիվ 2239396 վկայականով ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցված է ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքի նկատմամբ։
Ամփոփ ասած՝ քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու։ 

Գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի 2026 թվականի մայիսի 22-ին»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները