Հետևեք մեզ։

Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցից դուրս է գրվել

13:09, 02 փետրվար 2026
Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցից դուրս է գրվել

Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած և հունվարի 22-ին վիրահատության ենթարկված Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, 168.am-ին փոխանցեց, որ հայրիկի վիճակը բժիշկները բավարար են գնահատում։

«Հայրս հիվանդանոցից դուրս է գրվել ուրբաթ օրը՝ հունվարի 30-ին, այս պահին տանն է, առողջական վիճակը բավարար է։

Այս պահին հետվիրահատական վերականգնողական շրջանում է։ Կարողանում է մեզ հետ խոսել, շփվել, բայց այնպես չէ, որ շատ լավ է»,- նշեց Վերա Խաչատրյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները