Հետևեք մեզ։

Առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ. Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը՝ Ալեն Սիմոնյանին

15:28, 02 փետրվար 2026
Առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ. Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

 

Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարեւորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները