Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը ԵԱԳԾ քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման հարցեր

17:27, 02 փետրվար 2026
Արմեն Գրիգորյանը ԵԱԳԾ քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման հարցեր
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը:
 
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև քննարկել ՀՀ-ԵՄ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր՝ կարևորելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը:
 
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները