«Գեղարդ» հիմնադրամը փաստական նյութեր է ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել ԼՂ–ում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Հիմնադրամի հրապարկման մեջ ընդգծվում է, որ ԼՂ-ի մշակութային ցեղասպանության ու հայկականությունը բնաջնջելու քաղաքականությունը շարունակվում է առ այսօր։
«Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։
Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական բնիկության հետքերը Լեռնային Ղարաբաղում՝ այն ծառայեցնելով տարածաշրջանային իր հավակնություններին:
«Գեղարդ» հիմնադրամի՝ ձեռք բերած փաստական նյութերից երևում է, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։
Ցավալի է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք, կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը: