Հետևեք մեզ։

Հռոմում զբոսաշրջիկներն այսուհետ պետք է 2 եվրո վճարեն՝ Տրևի շատրվանին մոտենալու համար

23:00, 02 փետրվար 2026
Հռոմում զբոսաշրջիկներն այսուհետ պետք է 2 եվրո վճարեն՝ Տրևի շատրվանին մոտենալու համար

Հռոմի Տրևի շատրվանի մեջ մետաղադրամ նետելու ցանկություն ունեցող զբոսաշրջիկները երկուշաբթի օրվանից պետք է վճարեն 2 եվրո. քաղաքային իշխանությունները այցելուների համար 2 եվրո նոր վճար է սահմանել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ վճարը նպատակ ունի մեղմել գերզբոսաշրջությունը և նպաստել հուշարձանի պահպանմանը:

Նոր վճարը կվերաբերի միայն այն այցելուներին, ովքեր կիջնեն քարե աստիճաններով՝ շատրվանի ավազանին մոտենալու համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները