Հետևեք մեզ։

Նրանք ընդամենը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինտոկսիկացիոն վիճակ չի եղել․ ԱՆ խոսնակը՝ «Արմենիա» ՀԲԿ տեղափոխած 2 անձի բուժօգնություն մասին

11:49, 03 փետրվար 2026
Նրանք ընդամենը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինտոկսիկացիոն վիճակ չի եղել․ ԱՆ խոսնակը՝ «Արմենիա» ՀԲԿ տեղափոխած 2 անձի բուժօգնություն մասին
Սոցցանցերում ու որոշ լրատվականներում շրջանառվող տեսանյութով ներկայացվածը, թե իբր Երևանի քաղաքապետարանի շտապօգնության բրիգադի` «Արմենիա» ՀԲԿ տեղափոխած 2 անձի բուժօգնություն չի տրամադրվել, չի համապատասխանում իրականությանը․ հայտնում է առողջապահույան նախարարի խոսնակը։
 
««Արմենիա» ՀԲԿ-ի բուժանաձնակազմին լավ ծանոթ այս տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոկսիկացիայից դուրս գալու համար այս բուժկենտրոնում բուժօգնություն են ստացել. երբևէ հաշվի չի առնվել ո՛չ նրանց ազգային պատկանելությունը, ո՛չ վճարունակ լինել- չլինելը:
 
Սակայն, երեկ նույն այս տղամարդիկ բուժօգնության կարիք չեն ունեցել, հետևապես, բժիշկների արձանագրմամբ` Սուր թունավորումների և վերակենդանացման բաժանմունք կամ որևէ այլ բաժանմունք հոսպիտալացնելու ցուցում չի եղել:
 
«Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկները, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքի վարիչը, մոտեցել են շտապօգնության մեքենային ու տեղում զննելով տղամարդկանց, պարզել` նրանք ընդամենը ալկոհոլի ազդեցության
տակ են եղել, ինտոկսիկացիոն վիճակ չի եղել:
 
 
Հայտնի տեսանյութի նկարահանումից րոպեներ անց տվյալ անձինք սթափվել են և իրենց ոտքով հեռացել:
Սիրելի քաղաքացինե՛ր և գործընկերնե՛ր, վստահեցնում ենք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք, ով ունի բժշկական օգնության, շտապ և անհետաձգելի բուժօգնության կարիք, անպայման ստանում է այն»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները