Հետևեք մեզ։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով

11:52, 03 փետրվար 2026
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով, դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը 2025 թ. դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։

Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները