Հետևեք մեզ։

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրшնյութի մաքսանենգության դեպք

12:02, 03 փետրվար 2026
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրшնյութի մաքսանենգության դեպք

Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը, շարունակում է  հետևողական և անզիջում պայքար  մղել  ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Օրերս Ագարակ սահմանային անցման կետում` ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաթեթների քաշը կազմել է շուրջ 23,4 կգ։

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, այնուհետև դատարանի համապատասխան որոշման հիման վրա վերջինի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության, Վայոց Ձորի մարզային վարչության և պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է շուրջ 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները