Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է։
«Փաստինֆոյի» հետ զրույցում Լինդա Էուլջեքչյանը հայտնեց, որ նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր է։ «Բժիշկներն ասում են՝ կա սրտի հանկարծակի կանգի վտանգ, և նրան անհրաժեշտ է սրտի վիրահատություն։ Բացի այդ, նա լյարդի խնդիրներ ունի և լեյկոցիտների բարձր քանակություն։ Իրավիճակը շատ բարդ է։ Տիկին Անահիտ Մանասյանը աջակցել է բժշկական օգնության հարցում, իսկ «Նաիրի» հիվանդանոցը՝ անվճար հետազոտություններ է կատարել։
Նա նաև դեռ չի կարողացել տեսնել իր երեխաներին, ասում է. «Եթե իմ դուստրը գա, ի՞նչով կերակրեմ նրան։ Ի՞նչ կանեմ»։ Նա ամեն ինչի մասին է մտածում, և սա նաև հոգեբանական տառապանք է պատճառում նրան։ Ես ամաչում եմ այս իրավիճակից»,-ասաց կինը։